A
A
Հայաստանը հաստատել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր մասնակցությունը․ ԱԳՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը:
Տեղեկությունը հաստատել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Այլ պայմանավորվածություն այս պահին չկա»,- ասել է Բադալյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը։