Բացել լրահոսը Փակել լրահոսը
76
A A
Քաղաքականություն

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ: 

Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր: