A
A
Արթուր Եդիգարյանը վերադարձավ Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը այսօր պայմանագիր է կնքել Երեւանի «Բանանց» ակումբի հետ եւ վարձավճարով հանդես կգա մինչև 2011 թվականի ավարտը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը:
Արթուր Եդիգարյանը, որը փաստացի «Փյունիկի» ֆուտբոլիստն է, վերջին տարիներին վարձավճարով հանդես էր գալիս Իրանի «Պաս» ակումբում, սակայն պայմանագրի ժամկետը լրանալուց հետո վերադարձել է Երեւան:
Նշենք, որ հավաքականի կիսապաշտպանը դարձավ «Բանանցի» առաջին ձեռքբերումը հունիսի 1-ին բացված ամառային տրանսֆերային պատուհանում: