Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նեյմարը օրինակ է բերել Պելեին

Սպորտ
bb1f2c230e0bb28c590bfd8dab6509f0

Բրազիլական ֆուտբոլի ծագող աստղ, «Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարծում է, որ կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ` չլքելով Բրազիլիան:

«Անհնար ոչինչ չկա: Պելեն 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ է դարձել հենց «Սանթոսում» խաղալիս: Ես երազում եմ տիրանալ ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակին: Տեսնենք, թե ինչպես կստացվի»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ Նեյմարը իր երազանքին հասնելու լավ հնարավորություն ունի, քանի որ նրա թիմը` «Սանթոսը», հաջող է հանդես գալիս Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում եւ արդեն հասել է եզրափակիչ: Բրազիլիայի հավաքականի կազմում նա պատրաստվում է հանդես գալ հուլիսին Արգենտինայում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությունում:

19-ամյա ֆուտբոլիստը, ով հետաքրքրում է այնպիսի մեծ ակումբներին, ինչպիսիք են իսպանական «Ռեալը», «Բարսելոնան», անգլիական «Չելսին», «Ոսկե գնդակի» համար պայքարում իր գլխավոր մրցակից է համարում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին եւ «Ռեալի» պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանոu Ռոնալդոյին: