Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան արդարանում է

Սպորտ
6f998c18f08b1cc30ed9544cc65af0cf

Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականի այն 5 ֆուտբոլիստները, որոնց մեղադրվում են դոպինգ օգտագործելու մեջ, ակամայից են հայտնվել սկանդալի կենտրոնում:

Այս տարվա մայիսի 21-ին կատարված դոպինգ ստուգման արդյունքում դարպասապահ Գիլերմո Օչոայի, պաշտպաններ Ֆրանսիսկո Ռոդրիգեսի, Էդգար Դուենասի, կիսապաշտպաններ Անտոնիո Նելսոնի եւ Քրիստիան Բերմուդեսի արյան մեջ հայտնաբերվել է կլենբուտերոլ արգելված նյութը, որը օգտագործում են մկանային մասսան մեծացնելու համար:

«Այդ խաղացողները հնածացած միս են կերել, որի մեջ պարունակել է կլենբուտերոլ: Հուսով ենք, որ հետաքննությունը կապացուցի նրանց անմեղությունը» - հայտարարել է այդ երկրի ՖՖ գործադիր տնօրեն Էկտոր Գոնսալեսը:

Նշենք, որ վերը նշված 5 խաղացողները հեռացվել են հավաքականի կազմից եւ չեն մասնակցում այս օրերին տեղի ունեցող ԿՈՆԿԱԿԱՖ-ի «Ոսկե գավաթի» խաղարկությանը: Նրանք մոտ օրերս պետք է դոպինգ ստուգում անցնեն Լոս Անջելեսի հակադոպինգային կենտրոնում: