A
A
24-ամյա ֆուտբոլիստը ավարտեց ելույթները
Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Արտակ Օսեյանը առողջական խնդիրների պատճառով ստիպված ավարտեց ելույթները պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Այդ մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը:
24-ամյա ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքէջով հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ մեծ ֆուտբոլից: «Ես հայտ եմ ներկայացրել Բ կարգի մարզչական արտոնագիր ստանալու համար։ Կփորձեմ մնալ ֆուտբոլում»։
Նշենք, որ Արտակ Օսեյանը Երեւանի «Բանանց» ակումբի ֆուտբոլի դպրոցի սան է, մինչեւ 2010 թ հանդես է եկել իր հարազատ ակումբի թիմում, իսկ նախորդ մրցաշրջանում պաշտպանել էր Կապանի «Գանձասարի» պատիվը։