Բացել լրահոսը Փակել լրահոսը
65
A A
Քաղաքականություն

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
 
ԱԳՆ-ում հանդիպումը վարել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը:
 
Ավելի վաղ Երևանն իր դեսպանին կանչել էր Բելառուսից, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին արգելել է մեկնել Մինսկ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով: