Բացել լրահոսը Փակել լրահոսը
234a8c57092c8e2f2e47989b542a2e46667319512862e847755472
A A
Սպորտ

Եվրո 2024․ Գերմանիան ժամանակից շուտ դուրս է գալիս փլեյ-օֆֆ․ այսօր սպասվելիք հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրի A խմբում Գերմանիայի ընտրանին մրցեց Հունգարիայի հետ:

Գերմանիայի հավաքականը իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 2։0 հաշվով ու ժամանակից շուտ ապահովեց իր ելքը փլեյ-օֆֆ։

Այս խմբի մյուս երկու հավաքականները՝ Շոտլանդիան ու Շվեյցարիան չկարողացան հաղթողին որոշել, խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։

B խմբում Խորվաթիան մրցեց Ալբանիայի հետ: Բավականին հետաքրքիր ընթացք ունեցող խառն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2 հաշվով։

Այսօր կհանդիպեն այս խմբի առաջատարները՝ Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները։ Ամենայն հավանականությամբ՝ այս հանդիպման արդյունքից հետո պարզ կդառնա, թե որ ընտրանին ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք կբերի։ 

C խմբում Սլովենիան կխաղա Սերբիայի հետ, Անգլիան և Դանիան կմրցեն միմյանց հետ: