Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ադրբեջանի ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունն է, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների ավարտն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, և հատկապես Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի անկախության ակտը, կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը», - ասել է Հաջիզադեն։

Նա նշել է նաև,, թե թե Հայաստանը ձգտում է անտեսել այս խնդիրը, ինչը ցույց է տալիս, որ «այս երկիրը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ և փորձում է միայն պահպանել այս իրավիճակը՝ Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու համար»։