Բացել լրահոսը Փակել լրահոսը
12.02.23_Euro-2024-Groups-Breakdown_16x9
A A
Սպորտ

Եվրո 2024․ առաջին անակնկալն ու Ֆրանսիայի դժգույն խաղը․ ինչ հանդիպումներ են սպասվում այսօր

Եվրո 2024-ի շրջանակներում նախօրեին գրանցվեց առաջին անակնկալը։ 

E խմբում Բելգիայի հավաքականը նվազագույն՝ 0։1 հաշվով պարտություն կրեց Սլովակիայի հավաքականից։ 

Այս խմբի մյուս հանդիպմանը Ռումինիան խոշոր՝ 3։0 հաշվով հաղթեց Ուկրաինայի հավաքականին։

D խմբի առաջատար համարվող Ֆրանսիայի ընտրանին ուժերը չափեց Ավստրիայի հետ: Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթանակ տարավ, սակայն շնորհիվ  Ավստրիայի հավաքականի խաղացող Վյուբերի ինքնագոլի։ Ֆրանսիան, չնայած հաղթանակին, դժգույն ու անհետաքրքիր խաղ ցույց տվեց։ Ֆրանսիայի հավաքականի առաջատար Կիլիան Մբապեն էլ լուրջ վնասվածք ստացավ խաղի ընթացքում։

 Այսօր երկու հանդիպում է սպասվում։ F խմբում ուժերը կչափեն Թուրքիայի եւ Վրաստանի, Պորտուգալիայի եւ Չեխիայի հավաքականները։