A
A
Դավիթ Նալբանդյանը պարտվեց
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ավարտեց ելույթները Լոնդոնում ընթացող թենիսի Queens Club-ի մրցաշարում: 1/8 եզրափակիչում մեր հայրենակիցը 5:7. 1:6 հաշվով պարտվեց իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյին:
Հիշեցնենք, որ Դավիթ Նալբանդյանը ամերիկացի Էնդի Ռոդիկի հետ մասնակցում էր նաեւ զուգախաղերում, սակայն նրանք առաջին խաղում զիջել էին Դել Պոտրո - Շտեպանեկ զույգին եւ դուրս մնացել պայքարից: