Բացել լրահոսը Փակել լրահոսը
befunky_collage_2024_06_17t120231_429.thumb
A A
Քաղաքականություն

Մոսկվան, Թեհրանը և Բաքուն աշխատանքային խումբ կստեղծեն «Հյուսիս-Հարավ»-ի համար

Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում բեռնափոխադրումների հարցով ստեղծել աշխատանքային խումբ և ստուգել սահմանային ու մաքսային տերմինալները ռուս-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական սահմաններին:

Այս մասին Tass-ին հայտնել է Իրանում Ռուսաստանի Դաշնության առևտրային առաքելությունում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տանաևը, որը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է աշխատանքային խմբի  ձևավորմանը նվիրված փորձագետների հանդիպմանը։

«Մենք Դերբենտում փորձագիտական մակարդակով եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների միջև և ստուգել մաքսային ու սահմանային կետերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։