Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլիստները արդեն ունեն իրենց «տունը»

Սպորտ
4ba3f43be2062dff01e9407d361cb140

2012 թ ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Լոնդոնում այսօր շահագործման է հանձնվել հերթական մարզակառույցը` «Բասկետբոլ Արենան»: Այստեղ միաժամանակ անցկացվելու են բասկետբոլի եւ հանդբոլի մրցումներ:

Մարզադահլիճի նախատեսված է 12 հազար հանդիսականների համար: Առաջիկա օգոստոսին այստեղ կանցկացվեն ցուցադրական հանդիպումներ, որի ժամանակ կստուգվի կառույցի ամրության աստիճանը:

«Բասկետբոլ Արենան» Լոնդոնի օլիմպիական խաղերի թվով 4-րդ մարզակառույցն է, որն արդեն պատրաստ է ընդունելու խաղերի մասնակիցներին: Ուշագրավն այն է, որ 35 մետր բարձրություն ունեցող մարզադահլիճը ժամանակավոր կառույցներից է, եւ օլիմպիական խաղերից հետո ապամոնտաժվելու է: