Բացել լրահոսը Փակել լրահոսը
բախումներ Բաղրամյան փողոց
A A
Քաղաքականություն

Տեսագրությունների հիման վրա իշխանությունները սկսեցին ձերբակալությունների երկրորդ ալիքը. Ռուբեն Մելիքյան

Կալանավորվել է հինգ մարդ հունիսի 12-ին Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ ոստիկանության հետ բախումների շրջանակում. հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա մասնավորապես գրել է. «Ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի, գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝

1) Կարմեն Մնացականյան - 1 ամիս

2) Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս

3) Լևոն Սաֆարյան - 2 ամիս

4) Արմենակ Խաչատրյան - 2 ամիս

5) Ավետիք Ջիլավյան - 1 ամիս

Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին՝

1) Տիգրան Սարիբեկյան

2) Սամվել Բաղդասարյան

3) Նարեկ Պետրոսյան

Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյոսը՝ փետի կտոր։

Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։