Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան ԱԺ 3672
A A
Քաղաքականություն

Հայ առաքելական եկեղեցին դարձել է քաղաքական միավոր` սպասարկելով ներքին և արտաքին հակապետական ուժերին․ Թորոսյան

Որքան շատերը, այդ թվում իմ մի շարք գործընկերներ, փորձում են իրենց հրապարակային խոսքում տարանջատել եկեղեցին շառլատանների այս շարժումից, որպեսզի հավանաբար պաշտպանեն այն վերջիններից, այնքան եկեղեցին ինքը կրկին հրապարակայնորեն ապացուցում է հակառակը: Այս մասին գրել է ԱԺ պատագամավոր Արսեն Թորոսյանը։
 
Գրառումն ամբողջույամբ՝ ստորև․ 
 
Դեմիրճյան փողոցում իրենց ծառայությունը իրականացնող ոստիկանների վրա եկեղեցական գլխավոր շառլատանի կողմից հրահանգված հարձակումից հետո Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում Գերագույն հոգևոր խորհրդի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որում, բացի պետական կառույցների կողմից իրենց պարտականությունները կատարելը և բռնությունները զսպելու գործողությունները դատապարտելը, նրանք խիստ քաղաքական գնահատականներ են հնչեցրել, որոնք երկու ջրի կաթիլների պես համընկնում են գլխավոր շառլատանի և ԱԺ-ում ներկայացված Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող խմբակցությունների դիրքորոշումների հետ` լինելով ըստ էության դրանց կվինտէսենցիան իրենց ամբողջ հակապետական բնույթով:
 
Գերագույն հոգևոր խորհուրդը հենց իր ձեռամբ ևս մեկ անգամ ապացուցում է, որ ոչ այլ ինչ է, քան պարզապես մի հակապետական որջ: Նախկինում նշածս միաձուլումը ըստ էության արդեն տեղի է ունեցել` միգուցե դեռ շատ վաղուց: Հայ առաքելական եկեղեցին դարձել է քաղաքական միավոր` սպասարկելով ներքին և արտաքին հակապետական ուժերին և տարրերին և եկեղեցու բոլոր ազնիվ սպասավորներն ու հետևորդները կարծում եմ եզրահանգումներ պետք է անեն այս ամենից:
 
Հ.Գ. և ամենահետաքրքիրը այս պատմության մեջ, հայ ժողովրդի հոգսերով «ապրող» այս կառույցը փակել է վերոնշյալ ֆեյսբուքյան գրառման մեկնաբանությունների բաժինը: Հիրավի ժողովրդական եկեղեցի: