A
A
Ռուսաստանը «շարունակելու է աշխատել Հայաստանի հետ»՝ հստակեցնելու ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանիդիրքորոշումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը շարունակելու է աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ռուսական կողմն ակնկալում է, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության ու դաշնակցային հունով։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», -ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի վերաբերյալ հայտարարություններին։ Կրեմլի խոսնակը ենթադրում է , որ Հայաստանը ևս շահագրգռված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանմամբ։