Բացել լրահոսը Փակել լրահոսը
16002_am_2
A A
Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի շրջանակում Հայաստանում նոր նախաձեռնությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները և միջազգային ֆինանսական կազմակերպությունների Հայաստանյան գրասենյակների ղեկավարները: