Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը բավարարեց Բուլղարիայի հայցը

Սպորտ
3b11abbd897bd21daa102ff79d736492

Լոզանի սպորտային Վերաքննիչ դատարանը բավարարել է Բուլղարիայի բռնցքամարտի ֆեդերացիայի հայցը եւ պահանջել, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվի հենց այդ երկրում, այլ ոչ թե Թուրքիայում: Բանն այն է, որ այս տարվա սկզբին Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան աշխարհամասի առաջնությունը, որը պետք է անցկացվեր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, այն տեղափոխել է Ստամբուլ:

Լոզանի սպորտային վերաքննիչ դատարանը չնայած սխալ է ճանաչել ԵԲՖ-ի կայացրած որոշումը, սակայն Բուլղարիան չի հասցնի ընդունել Եվրոպայի առաջնությունը, քանի որ այն մեկնարկելու է հունիսի 19-ին, ուստի ժամանակ չի մնացել նախապատրաստական աշխատանքների համար:

«Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիան ընդունել է իր թույլ տված սխալը եւ խոստացել, որ այսուհետ ավելի սկզբունքային կլինի առաջնության վայրը ընտրելու ժամանակ» - դատից հետո նշել է ԲԲՖ-ի պաշտոնական ներկայացուցիչը: