Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխությունը, կիրականացնի այդ փոփոխությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ընդդիմությունն ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել, ԱԺ-ն ընդունե՞լ է ուղերձը։

Այս մասին ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում, անդադառնալով իր հրաժարականի պահանջին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինչքան հասկացա, իրենք անգամ չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել։ Ի՞նչ է պնդում ընդդիմությունը, առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունն ինչ-որ բան պնդեր։ Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխությունը, այդ ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»,- ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ են մեծաքանակ ոստիկանական ուժեր կենտրոնացվել ԱԺ-ի շրջակայքում, Փաշինյանն ասաց․

«ԱԺ-ի բնական գործունեությունը պետք է ապահովեն և քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը։ Դա իրենց գործառույթն է»։