Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դուք ձեզ տեսե՞լ եք, լափամանից օգտվողն էլ եք դուք, ծաղրածուն էլ․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)

Պետք չէ պիտակավորել և իջեցնել «պլինտուսից» ներքև, որ ասում եք լափամանից օգտվող ծաղրածուներ, դուք ձեզ տեսե՞լ եք: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով իշխանությանը: 

«Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, և՛ այն ամենն՝ ինչ այս ամբիոնից ասել եք: Վիրավորանքներով մեր երկիրը ոչ մի տեղ չի հասնելու: Այս օրերին իմ ընտանիքի նկատմամբ էլ բազմաթիվ վիրավորանքներ և սպառնալիքներ են եղել, բայց ես երբեք չեմ մտածել, որ դա դիտավորյալ ձեր կողմից կազմակերպված բան է: Մարդ չպետք է մտածի իր փչացածության աստիճանով: Ես ներողություն եմ խնդրում, որ Ազգային Ժողովը վերածվել է փոխադարձ վիրավորանքների՝ այս օրհասական վիճակի պահին»,- շեշտեց պատգամավորը: 

Գառնիկ Դանիելյանն ընդգծեց՝ պատրաստ է մինչև վերջ ասել, մտածել և գործել հանուն հայրենիքի ու Հայաստանի Հանրապետության շահերի: