A
A
Դավիթ Նալբանդյանը հաղթահարեց առաջին արգելքը
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով սկսեց ելույթները Լոնդոնում մեկնարկած թենիսի Queens Club-ի մրցաշարում:
Առաջին փուլում Դավիթ Նալբանդյանը 6:3, 6:4 հաշվով հաղթեց ուկրաինացի Իլյա Մարչենկոյին: Երկրորդ փուլում մեր հայրենակիցը կմրցի սերբ թենիսիստ Իլյա Բոզոլյակի հետ:
Դավիթ Նալբանդյանը ամերիկացի Էնդի Ռոդիկի հետ մասնակցում է նաեւ զուգախաղերում: Առաջին խաղում նրանք 3:6. 4:6 հաշվով զիջեցին Խուան Մարտին Դել Պոտրո - Ռադեկ Շտեպանեկ արգենտինա-չեխական զույգին: