A
A
Կարևորն արդյունքն է. արդյունքն այս մարդու հեռացումն է. Բագրատ սրբազան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԺամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստը ընդդիմության պահանջով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի առաջին քայլն է: Այս մասին յսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ դեռևս վարչապետի թեկնածու առաջադրելու հարց չկա։ «Հաջորդական քայլերն ըստ այդմ կլինեն»,-ասաց նա։
Հարցին, թե իր առաջադրման համար երկքաղաքացիությունն արդյո՞ք խնդիր չէ՝ Սրբազանը պատասխանեց. «Այստեղ ամբողջը հիմնված է ոչ թե օրենքի գերակայության, այլ իրավունքի գերակայության վրա։ Երկրորդ՝ դա էլ ինձ համար խնդիր չէ, կարևորն արդյունքի հասնելն է։ Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի։ Իսկ արդյունքը մեկն է՝ այս մարդու հեռանալը կամ հեռացումը, ուրիշ ճանապարհ չկա»։