A
A
Հաշվի առնելով, որ Հայաստանը հրաժարվում է ներդրում կատարելուց՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ բյուջեն․ ՌԴ ԱԳՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվի առնելով ներդրումը վճարելուց Հայաստանի ղեկավարության մերժումը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն։
Այդ մասին РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և մասնակցելուց։
Իրավիճակի վերաբերյալ գործակալության հետ զրույցում ԱԳՆ-ին նշել են, որ «բնականաբար, հաշվի առնելով գնահատված ներդրումը վճարելուց Հայաստանի ղեկավարության մերժումը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն»։