Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0156709 (1)
A A
Քաղաքականություն

Ոստիկանները Դեմիրճյան փողոցում փակել են երթի մասնակիցների ճանապարհը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երթով հասան Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկ, որտեղ ոստիկանները փակեցին երթի մասնակիցների ճանապարհը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկաններին խնդրեց բացել ճանապարհը, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց երթը հենց Դեմիրճյան փողոցով, սակայն վերջիններս հորդորեցին նրանց ուղիղ շարունակել ճանապարհը Բաղրամյան փողոցով։ Այս պահին ընդհանուր հայտարարի չեն եկել, և երթը կանգնել է ԱԺ դարպասների մոտ։
 
ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ բանակցում է հենց Բագրատ սրբազանը, որին ՆԳՆ Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանն ասում է, թե նախապես չեք իրազեկել Դեմիրճյան մտնելու մասին, դրա համար չենք թողնում։
«Բայց չէինք հայտարարել, որ նաև Բաղրամյանով ենք երթ անելու մասին, բա ինչի՞ եք թողնում Բաղրամյանով քայլել։ Սա ինքնաբուխ երթ է»,–ասաց սրբազանը։