Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 9-ը հունիսի. այս նվնվոցին պետք է վերջ տալ․ (տեսանյութ)

1998-ի հունիսի 9-ին Ազգային Ժողովը քվեարկությամբ մերժում է Հայաստանի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի առաջարկը պատգամավոր Նվեր Չախոյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։

 Վարչապետ դառնալուց մեկ ամիս հետո Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն Ազգային Ժողովում 2000 թվականի այս օրը դնում է իր վստահության հարցը ներկայացնելով իր գործունեության ծրագիրը։ Ծրագրով նա խոստացավ հաջորդ երեք տարիներին կրկնակի բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։

2000 թվականի այս օրը կառավարության նիստը վարում էր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Դա իմ իրավունքն էր»,-ժպիտով ասում է նա։ Վերջինս իրատեսական է գնահատում կառավարության ծրագիրը, բայց հետեւողականություն է պետք։

Լրագրողներին հետաքրքրում է նաեւ ներքաղաքական իրավիճակի նրա գնահատականը։ Այս օրը պարոն Քոչարյանը գնահատում է նաեւ հոկտեմբերի 27-ի գործի անսպասելի շրջադարձը, որի արդյունքում վարչապետի պաշտոնից հեռացվեց Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ նշանակվեց Քոչարյանին ընդդիմացող Անդրանիկ Մարգարյանը։

Հայաստանում ապաստանած փախստականները հայտարարում են, որ հրաժարվում են այստեղ ապրել։ Իրենց հատկացված միջազգային օգնությունը չեն տրամադրում։ Դիմել են եւ նախագահին, խորհրդարանի խոսնակին եւ վարչապետին։ Ոչ մի արձագանք, ուստի ուզում են գնալ։ Սակայն իրենց տրամադրած փաստաթղթերով դա անհնար է, ճամփորդական կնիք չկա։ 2006-ի այս օրը Հայաստանի դատախազությունը հրապարակում է ինքնասպանությունների վիճակագրությունը։ Վերջին 5 տարում, ըստ դատախազության, Հայաստանում ինքնասպան է եղել 1241 հոգի եւ եւս 1157 հոգի փորձել է ինքնասպանվել։

2009-ի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանով իր գործունեությունն է դադարեցնում մարտի 1-ի սպանությունների բացահայտմամբ զբաղվող փաստահավաք խումբը։ Ըստ Մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնագահ Սամվել Նիկոյանի, պատճառն այն է, որ ցանկացած բացահայտում խումբը դարձնում էր հանրության սեփականությունը։