Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲանախոսներ՝ ✅Վանո Վարյան՝ Զոհված զինծառայող Տիգրան Վարյանի հայր ✅Անի Չատինյան՝ ՄԻԵԴ-ում Տիգրան Վարյանի գործով ներկայացուցիչ ✅Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ: 12 տարի առաջ՝ 2012 թ. փետրվարի 29-ի առավոտյան, Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել է մահացած՝ գլխին հրազենային կրակոցով։