Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան պայթել է

Սպորտ
939e9376f4c08c3d504a422664704347

 

Այսօր Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ծանր վնասվածքներ է ստացել այդ երկրի թենիսի ֆեդերացիայի նախագահ Իգոր Ցուրկանը, որը հետագայում մահացել է հիվանդանոցում:

Ինչպես տեղեկացնում են մոլդովական լրատվամիջոցները, թենիսի ֆեդերացիայի շենքի մոտ կայանած, ռուսական համարանիշներով «Լադա» մակնիշի ավտոմեքենան պայթել է այն ժամանակ, երբ Իգոր Ցուրկանը անցել է մեքենայի մոտով:

«Ոստիկանությունը շարունակում է քննարկել միջադեպի հիմնական վարկածը, որ ավտոմեքենան պայթել է գազի բալոնի պատճառով: Սակայն չի բացառվում, որ դա մահափորձ է եղել, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով բեկորներ» - տեղեկացրել է Մոլդովայի ՆԳ նախարարի խորհրդական Եվգենի Օնիկեն:

Մոլդովայի թենիսի ֆեդերացիան միանշանակ կարծում է, որ դա պատվերով սպանություն է:
«Ցուրկանը սպառնալից զանգեր եւ նամակներ էր ստանում, նրա վրա անընդհատ ճնշում էին գործադրում», - դեպքի կապակցությամբ ասել է Մոլդովայի թենիսի ֆեդերացիայի փոխնախագահ Մարինա Տաուբերը:

Նշենք, որ վերջերս Քիշնեւում կայացած քաղաքագլխի ընտրության ժամանակ Իգոր Ցուրկանը պաշտպանել էր անկախ թեկնածու Միխայ Գոդիի թեկնածությունը: