Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը 2-րդ տեղը զբաղեցրեց

Սպորտ
533d34e9f85751b7a16f4d4f37400163

Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 2-րդ տեղը զբաղեցրեց հնդկական Օրիսա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում:

Վերջին` 11-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Աբիջետ Գուբտայի հետ եւ վաստակեց 8,5 միավոր:

Մրցաշարը հաղթեց բելառուսցի շախմատիստ Ալեքսեյ Ալեքսանդրովը, որը վերջին պարտիայում պարտության մատնեց նախկին առաջատար Մագեշ Պանչանաթանին (Հնդկաստան) եւ մրցումներն ավարտեց 9 միավորով: