A
A
«Զեպ Բլատերը կոնֆետի տուփեր է բաժանել»
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Լենարտ Յուհանսոնը մեկնաբանելով Զեպ Բլատերի հերթական վերընտրությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, նշել է, որ 13 տարի առաջ ինքը պետք է զբաղեցներ շվեյցարացու տեղը, եթե վերջինս ... չկաշառեր ընտրողներին:
«Իմ ընկերներից մեկը, ով երկար ժամանակ աշխատել է ՈՒԵՖԱ-ում, 1998 թ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին նկատել էր, որ Զեպ Բլատերը կոնֆետի տուփեր է բաժանում տարբեր երկրների ներկայացուցիչներին: Հավանաբար, դրանց օգնությամբ կաշառվել են նրանք, ովքեր իրենց ձայնը պետք է տային Բլատերին: Ես փաստացի ապացույցներ չունեի, ուստի ստիպված էի լռել այդ մասին» - շվեդական STV հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է 81-ամյա նախկին ֆուտբոլային այրը: