Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն լրացուցիչ շահագռգռել է ֆուտբոլիստներին

Սպորտ
327591ecb6250d9d1a271ceb1ae80826

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ պարգեւավճարներ է խոստացել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին, եթե նրանք հաջողության հասնեն Եվրո-2012-ի ընտրական փուլի Ռուսաստանի հավաքականի հետ խաղում:

Ինչպես տեղեկացնում է ռուսական Life Sports կայքէջը, հաղթանակի դեպքում հանդիպմանը մասնակցած Հայաստանի ընտրանու յուրաքանչյուր ֆուտբոլիստը կստանա 40 հազար դոլար, իսկ ոչ-ոքիի դեպքում` 10 հազար: Առանձին կպարգեւատրվեն նաեւ գոլ խփող եւ լավագույն ճանաչված խաղացողները:

«Ռուսաստանի հետ խաղը մարզական առումով շատ կարեւոր նշանակություն ունի, քանի որ թիմը այդ դեպքում կարող է պայքարել Եվրո-2012-ի ուղեգրերի համար: Այդ իսկ պատճառով ֆեդերացիան որոշել է լրացուցիչ շահագռգռել ֆուտբոլիստներին» - Life Sports-ի թղթակցին հայտնել է Հայաստանի հավաքականին մոտ գտնվող աղբյուրը: