Բացել լրահոսը Փակել լրահոսը
440430293_1017919506364169_8866824580876004247_n
A A
Պաշտոնական

Նուբար Աֆեյանի հետ քննարկել են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։
 
«Ողջունելով անվանի հայրենակցիս` խոսել եմ տնտեսության բոլոր ոլորտներում հայկական սփյուռքի կարևոր դերակատարության մասին՝ ի նպաստ ՀՀ-ի առաջընթացի։ Ներկայացրել եմ ԲՏԱ նախարարության կողմից համակարգվող ոլորտները, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները:
 
Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հատկապես գիտության և գիտահետազոտական ուղղություններով, պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը:
 
Հանդիպմանը խոսել ենք պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության շրջանակներում ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի, ՀՀ-ն ներդրումների համար գրավիչ միջավայր դարձնելու անհրաժեշտության, հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին (WCIT) հայտնի գործիչների մասնակցության մասին»,- գրել է նա: