A
A
Սերգեյ Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլայ Պատրուշևն ազատվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։
Նշենք, որ այսօր ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Պուտինն առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Սերգեյ Լավրովին վերանշանակել ՌԴ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում, հայտնում է Դաշնության խորհուրդը։