Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն մելիքյան
A A
Հասարակություն

Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։
 
Այդպիսի ուժի կիրառումը, փաստացի, սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում»։