A
A
Ղազախի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել
Աջակցիր «Ա1+»-ինՂազախի շրջանի Ղուշչու Այրում գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել, այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Հայտնում է Ազատությունը։
Ղուշչու Այրումն ընկած է Ադրբեջանին վերադարձվող Բաղանիս Այրումից դեպի արևելք:
Ըստ գերատեսչության՝ տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, «նախկինում Հայաստանի հետ շփման գիծն էր»։ Հաղորդվում է, որ Պետական սահմանային ծառայության զինծառայող Վուսալ Իսմայիլովի վիրավորման փաստի առթիվ Շամքիրի զինվորական դատախազությունում հետաքննություն է տարվում: