A
A
Դատախազության վերջին 6 տարիների հաղորդումներից դուրս եմ բերել վերջին 7 տարիների կալանավորումների միջնորդությունների և ձերբակալությունների թվերը․ Թորոսյան
Աջակցիր «Ա1+»-ինԴատախազության վերջին 6 տարիների հաղորդումներից դուրս եմ բերել վերջին 7 տարիների կալանավորումների միջնորդությունների, դրանց բավարարման և ձերբակալությունների թվերը: Կարծում եմ խորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել: Գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Նա նշել է, որ Վերլուծության արդյունքում կա'մ պետք է փարատվեն հանրության մոտ եղած կասկածները, որ ձերբակալությունը և կալանավորումը օգտագործվում է որպես խոստովանական կամ այլ տեսակի ցուցմունքներ կորզելու միջոց կա'մ այդ արատավոր պրակտիկան պետք է վերացվի: