A
A
Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 5-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ այսօր Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշերով ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:
Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 9 տուժած:
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: