A
A
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարում
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում:
Նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ:
***
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ.: 2019թ. Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023թ. Կատարի կողմից կայացվել է որոշում ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում:
Երկու երկրների միջև զարգանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։