Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (11)
A A
Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանը Բաքվին կոչ է արել անհապաղ և անվերապահ ազատել քաղբանտարկյալներին

Եվրոպական խորհրդարանը երեք բանաձև է ընդունել Ադրբեջանում, Գամբիայում և Հոնկոնգում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Ադրբեջանին վերաբերող բանաձևն ընդունվել է 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համաժողովի անցկացման աշխատանքների հետ։

Եվրոպական հանձնաժողովին կոչ է արվել կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ և այդ երկրի հետ ապագա ցանկացած գործակցություն պայմանավորել քաղբանտարկյալների ազատ արձակմամբ ու մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակի բարելավմամբ։ Խորհրատվական ուժ ունեցող բանաձևը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։

1lurer.am