Բացել լրահոսը Փակել լրահոսը
freedom_house2
A A
Պաշտոնական

«Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով». Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X միկրոբլոգում (նախկինում՝ Twitter) անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության ծառայողների կողմից դրսևորվող  բռնությունների և ճնշումների շուրջ լուրերին: «Մենք  մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին  հաղորդումների աճով:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»: