Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱՊԿ
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բաքուն ինքնուրույն է ապահովելու Ղարաբաղում անվտանգությունը

Բաքուն ունի իր ուժերը՝ Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
 
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը։ Ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում: Կարծում եմ՝ տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարից»,- նշել է նա՝ մեկնաբանելով ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից։