Բացել լրահոսը Փակել լրահոսը
կոնգրես
A A
Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլար աջակցության օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վստահ մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի չափով աջակցության, այդ թվում՝ ռազմական հատկացման օրինագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով, որ ձայների 311 կողմ, 112 դեմ հարաբերակցությամբ հավանության արժանացած  նախագծին կողմ են քվեարկել ինչպես դեմոկրատներ, այնպես էլ հանրապետականներ։

Ուկրաինային օգնության վերաբերյալ բյուջեի հայտը դեռևս պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը, որտեղ այն պետք է պաշտպանություն ստանա օրենսդիրների մեծամասնության կողմից։ Այնուհետև այն պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը:

 Ուկրաինայի աջակցության այս օրինագիծը նախատեսում է ընդհանուր առմամբ 60,84 միլիարդ դոլարի ծախսեր, բայց դրանից 23,2 միլիարդ դոլարը նախատեսվում է ծախսել ԱՄՆ ռազմական պաշարները համալրելու վրա, որոնք կրճատվել են Կիևին ռազմական մատակարարումների հետևանքով:  ԱՄՆ զինվորականների կողմից իրականացվող գործողությունների համար, ինչպիսիք են ուկրաինացի զինծառայողների վերապատրաստումը երկրի սահմաններից դուրս և  նրանց ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներում, կհատկացվի 11,3 միլիարդ դոլար: