
A
A
ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․
Ամփոփելով ապրիլի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն՝ նշենք, որ այցը պատմական էր՝ կայանալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, իսկ օրակարգը հագեցած էր ոլորտային տարբեր ուղղություններով հանգամանալից քննարկումներով.


Բոլոր հանդիպումների ժամանակ երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել զարգացնել ՀՀ և ՍԱ միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և մեծ ներուժ ունեցող ոլորտներում՝ հիմնվելով հարաբերությունների զարգացման յուրովի «ճանապարհային քարտեզի» վրա:
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին, այդ նպատակով ներդրումների ապահովմանը՝ որպես տնտեսական զարգացման ու կայունության ապահովման կարևոր գործոն:
Ընդգծվել է նաև բոլոր արաբական երկրների հետ ՀՀ խորացող համագործակցությունը՝ հիմնված հայ և արաբ ժողովուրդների միջև ավանդական բարեկամության, փոխադարձ համակրանքի և ընդհանուր առանահերթությունների վրա:
Այցի ավարտին նախարար Միրզոյանը նաև հարցազրույց է տվել տեղի առաջատար պարբերականի, որը կներկայացնենք լրացուցիչ: