Բացել լրահոսը Փակել լրահոսը
f661ffd716a4f7_661ffd716a536.thumb (1)
A A
Պաշտոնական

3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ օրերս 3րդ հարկից վայր ընկած Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։
Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
 
Ավելի վաղ ԲԿ-ից հայտնել էին, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին:
Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ հարցականով։
Երեխայի վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների վերահսկողության տակ։