Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում է ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով լսումները (տեսանյութ)

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումները։ Մինչև ապրիլի 19-ը միջազգային դատարանը կլսի հայկական կողմի բողոքը՝ երկու փուլով։

Այսօրվա լսումները սկսվեցին ադրբեջանական կողմի առարկություններով։ Ադրբեջանի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն իր ելույթի մեծ մասը նվիրեց պատերազմին նախորդող և հաջորդող հետևանքներին՝ պնդելով, թե Հայաստանը չկարողացավ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ փորձելով լուծել վեճը։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային, որի շրջանակում Երևանը ներկայացրել է մի շարք հայցապահանջներ։ Դրանք վերաբերում են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ատելություն քարոզող քաղաքականությանը։

Ադրբեջանի ներկայացուցչի պնդմամբ, սակայն, միջազգային դատարանին ուղղված Հայաստանի բողոքն ըստ էության պետք է մերժվի, քանի որ այս հարցերը դատարանի իրավասության ներքո չեն։

«Ադրբեջանը ոչ մի կերպ չի ընդունում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումները: Ընդհակառակը, շատ լուրջ է վերաբերվում նման մեղադրանքներին։ Առկա տվյալները ցույց են տալիս, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի խուսափում իր քաղաքացիներին դատապարտել համապատասխան դեպքերում, երբ մեղադրանքն ապացուցված է դատավարության ընթացքում», - ասաց Մամեդովը:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը վաղը կներկայացնի իր
առարկությունները։