Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-04-09 145655
A A
Պաշտոնական

Օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում:

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով:

Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված խստացված ստուգայցերը շարունակական են:

 

Իրազեկում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ' 50.000 ՀՀ դրամի չափովիսկ իրավաբանական անձանց նկատմամբ' 150.000 ՀՀ դրամի չափով։

Կրկնակի խախտումների դեպքում' ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դրիրավաբանական անձանց նկատմամբ' 300.000 ՀՀ դր.։