Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը սրտով է ընտրել

Սպորտ
a2f61076881228b3c66a2ecf42f8ebe5

Ռուսական «Կրասնոդարի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը տեղի լրատվամիջոցներով պարզաբանել է, թե ինչու է նախընտրել հանդես գալ Հայաստանի հավաքականում:

«Ես լավ հնարավորություն ունեի խաղալու ԱՄՆ-ի հավաքականում, սակայն ընտրություն կատարելիս առաջնորդվեցի սրտիս կանչով: Ես հայ եմ եւ այնպիսի զգացում ունեի, որ կարող եմ ուժեղացնել իմ պատմական հայրենիքի ազգային թիմի ներուժը»:

Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Հայաստանի ընտրանին լավ հնարավորություն ունի մտնելու Եվրոպայի 2012 թ առաջնության եզրափակիչ փուլ, սակայն միաժամանակ խորհուրդ է տալիս մտածել ապագայի մասին:

«Ես չեմ ցանկանում ամբողջովին կենտրոնանալ Եվրո-2012-ի ընտրական փուլի վրա: Մենք երիտասարդ, պատվախնդիր հավաքական ունենք, որը այսօր արդեն կարող է խաղալ ցանկացած մրցակցի հետ: Համոզված եմ, որ փորձ ձեռք բերելուց հետո մենք ավելի ուժեղ թիմ կունենանք: Գլխավորն այն է, որ ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին եւ անմնացորդ նվիրվում են բոլոր խաղերին» - եզրափակել է «Կրասնոդարի» հայազգի լեգեոնականը: