Արամ Հովհաննիսյանը հետևել է ատեստավորման փուլին և հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 9-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգչային թեստավորման փուլը, որի ընթացքին հետևել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ ՆԳՆ ոստիկանության պետը զրուցել է ատեստացիա անցնող ոստիկանների հետ և հաջողություն մաղթել նրանց։ Այս փուլում, ըստ ծառայության ոլորտի, թեստերի միջոցով ստուգվում են ծառայողների մասնագիտական գիտելիքները։ Արամ Հովհաննիսյանը հետևել է նաև Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար ընդունելության հարցազրույցի հանձնաժողովների աշխատանքին: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին կրթահամալիրում մեկնարկել է ՆԳՆ ոստիկանության հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության նոր մոդելով ձևավորման ուղղությամբ հարցազրույցի փուլը։