A
A
Հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են Վրաստանի խորհրդարանի դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈչ ռուսական օրենքին, այս պահին վանկարկում են Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքվածները։
«Մենք ընտրում ենք Եվրոպան, Վրաստանը երբեք չի լինի Ռուսաստան, եկեք միասին պաշտպանենք ապրիլի 9-ի հաղթանակը, այո, Եվրոպա, ոչ թե ռուսական օրենք», _ հայտարարում են ակցիայի մասնակիցները։
Նրանք պահանջում են չընդունել Վրաստանի խորհրդարանում վերաներկայացված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Ըստ ակցիայի մասնակիցների` օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։