A
A
Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները հնարավոր է պլանավորածից երկար տևեն
Աջակցիր «Ա1+»-ինիևյան կամրջի վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են․ կամրջի վերանորոգման աշխատանքները, հնարավոր է, պլանավորածից ավելի երկար տևեն։
Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը։
Երևանի քաղաքապետի հարցին, թե այս տարի ի՞նչ ծավալի աշխատանքներ են նախատեսվում, Տիգրան Գեղամյանը պատասխանեց
«Մենք պլանավորել էինք այս տարի վերանորոգման աշխատանքներն ավարտել, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Հայտնաբերել են նոր աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն։ Արդեն իսկ դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որպեսզի այդ աշխատանքները ներառեն նախագծի մեջ, ու հնարավոր է, ժամկետի երկարացում»։