A
A
Առաջատարը Սերգեյ Գրիգորյանցն է
Հայազգի գրոսմայստեր Սերգեյ Գրիգորյանցը շարունակում է հաջող հանդես գալ շախմատի Մոսկվայի առաջնության եզրափակիչ մրցաշարում:
Հինգ տուրից հետո նա վաստակել է 3,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Վերջին պարտիայում մեր հայրենակիցը ոչ-ոքի խաղաց գլխավոր մրցակիցներից մեկի` Եվգենի Վորոբյովի հետ: Վերջինս եւ Նիկոլայ Չադաեւը իրենց ակտիվում ունեն 3-ական միավոր:
Նախավերջին, 6-րդ տուրում, Սերգեյ Գրիգորյանցը կմրցի հենց Չադաեւի հետ: